տուն Աշխարհ Նորածին երեխաներին անվանել են Corona և Covid. Sky News

Նորածին երեխաներին անվանել են Corona և Covid. Sky News

182
0

Հնդկաստանում կորոնավիրուսի համավարակի ժամանակ լույս աշխարհ եկած երկվորյակ քրոջն ու եղբորն անվանակոչել են Corona և Covid: Այս մասին գրում է Sky News-ը: Երեխաները ծնվել են մարտի 27-ին:

Երեխաների մայրը պատմել է, որ ծննդաբերությունը որոշ բարդություններով է ընթացել: Երկվորյակ նորածինների ծնողները որոշել են հիշարժան դարձնել իրենց երեխաներրի ծննդյան օրը:

27-ամյա մայրն ասել է, որ կորոնավիրուսը կյանքին սպառնացող վտանգ է: Միաժամանակ՝ նշել, որ COVID-19-ի բռնկումը մարդկանց ստիպել է ուշադրություն դարձնել նաև սանիտարական նորմերին ու հիգիենային: