տուն Սպորտ Նովակ Ջոկովիչի հակառեկորդը

Նովակ Ջոկովիչի հակառեկորդը

100
0

Serbia_03

Երեկ սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը, ով Dubai Duty Free մրցաշարում ստացել էր առաջին համարը, երեք սեթում պարտվել է շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերին՝ 6:3, 3:6, 2:6 հաշվով։

2006 թվականից ի վեր առաջին անգամ է, երբ աշխարհի նախկին առաջին ռակետը երկու ամիս շարունակ չի կարողանում տիտղոս նվաճել։ «Այս տարի այնքան էլ շատ խաղեր չեմ անցկացրել, և դա նկատելի է։ Ես առայժմ չունեմ վստահություն իմ շարժումներում։ Այո, զիջել եմ Ռոջերին։ Սակայն դա վատ պարտություն չէ։ Իհարկե, ես ամբողջությամբ բավարարված չեմ իմ խաղով և կաշխատեմ, որպեսզի մյուս խաղին լավ մարզավիճակում լինեմ», — ասել է Ջոկովիչը։ Այս մասին հաղորդում է ATP-ի պաշտոնական կայքը։