Ամերիկացի դերասան Ռասել Քրոուն, ով կատարել է «Նոյ» ֆիլմի գլխավոր դերը, անտրամաբանական է համարում ֆիլմի նկատմամբ քարոզչությունը։ Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը։
Դարեն Արոնովսկու ֆիլմը քննարկման առարկա է դարձել կրոնական տարբեր խմբերի նախաձեռնությամբ, որոնք պնդում են, որ հեղինակները հեռացել են բիբլիական տեքստից։ «14 ամիս շարունակ մենք ենթարկվել ենք անտրամաբանական քննադատության, իսկ հիմա մարդիկ հնարավորություն ունեն դիտելու այն և հասկանալու, թե ինչքան իրական և լավն է այն», — ասել է Քրոուն։