տուն Հասարակություն Իրավական Նոյեմբերյանի ոստիկանները հայտնաբերել են հրազեններ և ինքնաձիգի փամփուշտներ (տեսանյութ)

Նոյեմբերյանի ոստիկանները հայտնաբերել են հրազեններ և ինքնաձիգի փամփուշտներ (տեսանյութ)

195
0

Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողները, իրացնելով ստացած օպերատիվ տվյալները, դեկտեմբերի 21-ին Կողբի բնակիչ, 59-ամյա մի տղամարդու տանը հայտնաբերել են ապօրինի զենք-զինամթերք։

«Մասնավորապես, գործարանային համարով «ՍԿՍ» տեսակի ակոսափող հրազեն,  դարձյալ գործարանային համարով «ՏՕԶ» տիպի երկփողանի որսորդական հրացան ու ինքնաձիգի 7․62 մմ տրամաչափի 17 փամփուշտ։

Հայտնաբերված զենք-զինամթերը առգրավվել և ուղարկվել է դատաձգաբանական փորձաքննության։ Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում նյութեր են նախապատրաստվում»,- ասված է հաղորդագրությունում: