Նյու Յորքում փլուզվել է Բրուքլինի կամրջի մի մասը, ինչի հետեւանքով տուժել է 5 հոգի։ Այս մասին հաղորդում է CBS հեռուստաալիքը՝ հղում կատարելով քաղաքի հրշեջ ծառայությանը։
Կամրջի դեկորատիվ ճակատը փլուզվել եւ թափվել է հետիոտների համար նախատեսված մասում։ Տուժածները, չնչին վնասվածքներով, տեղափոխվել են հիվանդանոց։ Կատարվում է հետաքննություն՝ փլուզման պատճառը պարզաբանելու համար։