տուն Քաղաքական Միջազգային Նյու Յորքում տաքսու վարորդը ծեծել է ռուս գործարարին

Նյու Յորքում տաքսու վարորդը ծեծել է ռուս գործարարին

83
0

NissanTaxiNYC_17

Նյու Յորքում տաքսու վարորդը ծեծել է ռուսաստանցի 75-ամյա գործարար Վլադիմիր Զախարովին,երբ վերջինս հաժարվել է մուծել 149 դոլար ուղեվարձը՝ Ջոն Քենեդու անվան օդանավակայանի մի տերմինալից մյուսը գնալու համար։ Ինչպես նշում է The New York Daily News-ը, դեպքը պատահել է ուրբաթ օրը՝ առավոտյան ժամը 4-ին։ 2 րոպեանոց ուղեւորության համար վարորդը պահանջել է 149 դոլար, եւ երբ գործարարը հրաժարվել է մուծել գումարը, տաքսու վարորդն արգելափակել է մեքենայի դռները։ Ռուսաստանցին փորձել է վերցնել մեքենայի բանալիները, բայց ամերիկացին «հասցրել» է նրա դեմքին։ Ոստիկանության խոսքերով, այնուամենայնիվ, գործարարին հաջողվել է դուրս գալ մեքենայից եւ օգնություն կանչել։ Վարորդը կալանավորվել է։ Նրա նկատմամբ հարուցվել է միանգամից մի քանի մեղադրանք, այդ թվում՝ անօրինական ձեւով ազատազրկում, հարձակում եւ դրամաշորթում։

Պարզվել է, որ վարորդը էլի է նման մեղադրանքով բռնվել։ Ռուսաստանցի գործարարը արդեն վերադարձել է իր հայրենիք։