տուն Քաղաքական Միջազգային Նյու Յորքում վթարի ենթարկված գնացքը 3 անգամ գերազանցել է թույլատրելի արագությունը

Նյու Յորքում վթարի ենթարկված գնացքը 3 անգամ գերազանցել է թույլատրելի արագությունը

181
0

train

Նյու Յորքի արվարձանում կիրակի օրը տեղի ունեցած վթարի մեղավորը մեքենավարն է, որ գրեթե երեք անգամ գերազանցել է այդ հատվածում թույլատերլի արագությունը։ Այս մասին հայտարարել է Տրանսպորտի անվտանգության ազգային խորհրդի փորձագետ Էրլ Վիները։

Նա ասել է, որ վթարից առաջ գնացքի արագությունը կազմել է 132 կմ/ժ՝ թույլատրելի 48-ի փոխարեն։ «Մենք մանրամասն հարցաքննում ենք մեքենավարին, ով վիրավորվել է այդ վթարի ժամանակ», — ասել է Էրլը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 1-ին տեղի ունեցած վթարի ժամանակ զոհվել է 4 մարդ, 67-ը վիրավորվել են, որոնցից 11-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here