Նյու Յորքում շինրարարը աղբի համար նախատեսված արկղում հայտնաբերել է «Էմմի» միջազգային հեռուստատեսային մրցանակի արձանիկը։ Այս մասին գրում է The New York Post-ը։
40-ամյա Իսմայիլ Չեկիչը վերջերս վաճառված տան պատի տակ տեղադրված աղբի արկղերից մեկում հայտնաբերել է արձանիկ և տարել այն տուն։ Ավելի ուշ հեռուստացույցով դիտելով «Էմմի» մրցանակաբաշխությունը՝ տղամարդն ուշադրություն է դարձրել այնտեղ շնորհվող արձանիկներին և հասկացել, որ նմանատիպ արձանիկ գտնվում է իր բնակարանում։
Արձանիկի վրայից բացակայում էր երկաթե փոքրիկ վահանակը, որի վրա գրված է հաղթողի անունը։ Սակայն ըստ կատարման ձևի՝ արձանիկը շնորհվել է 1950-ականներին։