Նյու Յորքում առաջիկայում կայանալիք մյուզիքլների փառատոնի ժամանակ ցուցադրվելու է «Քլինթոն» բեմականացումը, որի գլխավոր հերոսներն են ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինոնը և ԱՄՆ նախկին առաջին տիկին և պետքարտուղար Հիլարի Քլինթոնը։
Մյուզիքլում կլինի երկու «Բիլ Քլինթոն», որի փրկությամբ զբաղվելու է «Հիլարին»։ Հեղինակների կարծիքով՝ իրենք այս մյուզիքլով փորձում են ցույց տալ, որ «քաղաքականությունը այլանդակների շոու բիզնեսն է»։ Այս մասին հաղորդում է Fox News-ը։ Քլինթոնի առաջին դերը՝ «Ուիլյամ Ջեֆերսոն Քլինթոնին» կմարմնավորի Քնզլեր Կարլը, իսկ «Բիլլիին»՝ Դյուկ Լաֆունը։ Հիլարի Քլինթոնի դերը կխաղա Ալեթ Թեյլորը։
Մյուզիքլի երաժշտությունն ու բառերը գրել են Փոլ և Մայքլ Հոջերը, ովքեր ապրում են Ավստրալիայում։