Նյու Յորքում ամենահաճախ գողանում են Apple-ի արտադրած սարքերը։ Դրանց բաժին է հասնում մոտ 14 տոկոսը։ Այս մասին հաղորդել են Նյու Յորքի ոստիկանությունում։
2012 թվականին այս քաղաքում ընդհանուր առմամբ գողացվել է 16 հազար iPhone և Apple-ի այլ արտադրանք։ Հայտնի է, որ քաղաքում գործում են խմբավորումներ, որոնց հիմնական թիրախը Apple-ի արտադրանքն է։ Բանն այն է, որ այս սարքերը հեշտությամբ կարելի է վաճառել, քանի որ դրանց պահանջարկը մեծ է։
Ներկայում ոստիկանությունն առաջարկում է բոլոր գրավատներին գրավադրվող հեռախոսների տվյալները հասանելի դարձնել բոլորին, ինչը թույլ կտա հեշտ գտնել գողացված սարքերը։