տուն Աշխարհ Նյու Յորքի ու Նյու Օրլեանի բժշկական պարագաների պաշարները շուտով կսպառվեն

Նյու Յորքի ու Նյու Օրլեանի բժշկական պարագաների պաշարները շուտով կսպառվեն

297
0

ԱՄՆ-ը այժմ կորոնավիրուսով վարակված ամենից շատ բնակիչներ ունեցող երկիրն է աշխարհում: Կորոնավիրուսից ամենից շատը տուժած ամերիկյան քաղաքների՝ այդ թվում նաև Նյու Յորքի ու Նյու Օրլեանի օդափոխիչների և այլ բժշկական անհրաժեշտ պարագաների պաշարները մոտ են սպառվելուն:

Կիրակի օրը CNN-ին տված հարցազրույցում Նյու Յորքի քաղաքապետ Բիլլ Դե Բլասիոն ասել է, որ մի քանի օրից իրենք հարյուրավոր օդափոխիչների, բժշկական դիմակների և այլ պարագաների կարիք կունենան:

Նյու Օրլեանս
Նյու Օրլեանս


Նյու Օրլեանում էլ օդափոխիչների պաշարը կսպառվի ապրիլի չորսին: Սակայն Լուիզիանայի նահանգապետի խոսքերով, իրենք տեղյակ չեն, թե արդյո՞ք նոր օդափոխիչներ կստանան ազգային պաշարից:

Շաբաթ օրը ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը Նյու Յորքի, Քանեքթիքութի և Նյու Ջերսիի բնակիչներին հորդորել է 14 օր դադարեցնել ճամփորդությունները: