տուն Քաղաքական Միջազգային Նյու Յորքի դատարանը մերժել է մարդու հետ հավասար իրավունքներ տրամադրել շիմպանզեներին

Նյու Յորքի դատարանը մերժել է մարդու հետ հավասար իրավունքներ տրամադրել շիմպանզեներին

262
0

Loulis-introspective

Նյու Յորքի միանգամից երեք դատարաններ մերժել են անազատության մեջ գտվող շիմպանզեներ Տոմիին, Կիկոյին, Հերկուլեսին և Լեոյին մարդուն հավասար իրավունքներ տրամադրել։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Հայցվոր Nonhuman Rights Project իրավապաշտպանների ասոցիացիան հայտարարել է, որ բողոքարկելու է այս որոշումը։ Թոմիի տերը՝ Պատրիկ Լևերն այս հայցն անմիտ է համարել՝ պնդելով, որ իր շիմպանզեի համար ստեղծված են բոլոր հարմար պայմանները։

Ապագայում Nonhuman Rights Project-ը պատրաստվում է նման հայցով դիմել նաև գորիլաների, օրանգուտանգների, կետերի, դելֆինների և փղերի իրավունքները պաշտպանելու համար։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here