տուն Քաղաքական Միջազգային Նյուրնբերգում բացվում է Ամանորի ավանդական շուկան

Նյուրնբերգում բացվում է Ամանորի ավանդական շուկան

235
0

mvc-731f

Նյուրնբերգում բացվել է հանրահայտ Christkindlesmarkt շուկան, որը նվիրված է ծննդյան տոներին և Ամանորին: Այն սկսվում է ավանդական ընթերցանությամբ, որի ժամանակ գոթական «Ֆրաուկիրխե» եկեղեցու պատշգամբից կարդում են այսպես կոչված «մանուկ Հիսուսի նախաբանը»: Ավանդաբար այն կարդում է քաղաքի բնակչուհիներից մեկն, ով ընտրվում է նախապես:

Այս շուկան բացվելուց հետո առաջարկվում է համտեսել  գերմանական հայտնի ուտեստները, քաղցրավենիքները, գլինթվեյնը, որը տոնական շուկայի անբաժանելի մասն է: Այստեղ կարելի է գնել նաև տոնական տարբեր իրեր և նվերներ` մոմեր, զարդարանք, լսել հայտնի շարմանկան:

Ավանդաբար Նյուրնբերգի Christkindlesmarkt շուկան տարեկան այցելում է 2 մլն մարդ: Նյուրնբերգյան շուկաների ավանդույթը սկսվել է 1628 թվականին: Սակայն վերջերս հայտնաբերված մի փաստաթղթով` այն վերագրվում է դեռևս 1610 թվականին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here