տուն Քաղաքական Միջազգային Նյույորքցիներն առաջարկում են իմպիչմենտ հայտարարել քաղաքապետին պիցցան ձեռքով ուտելու համար

Նյույորքցիներն առաջարկում են իմպիչմենտ հայտարարել քաղաքապետին պիցցան ձեռքով ուտելու համար

242
0

pizza11n-1-web

Նյու Յորքի բնակիչներին սկսել է նյարդայնացնել քաղաքի նոր ղեկավարը։ Բանն այն է, որ Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն, ուրբաթ օրը այցելելով Goodfellas Pizza  ռեստորան, պիցցան կերել  է դանակ-պատառաքաղով՝ այդպիսով խախտելով այս կերակրատեսակը ձեռքով ուտելու ավանդույթը։ Տարածված լուսանկարներում երևում է, որ քաղաքապետը այն ուտում է դանակ-պատառաքաղով։ Սոցցանցերում տարածված լուսանկարը դարձել է լուրջ քննարկման առարկա։ Որոշ բնակիչներ նույնիսկ կոչ արեցին անվստահություն հայտնել քաղաքապետին։

Քաղաքապետն անմիջապես արձագանքել է Twitter-ում՝ փորձելով արդարացնել իր պահվածքը. «Goodfellas Pizza Սթեյթեն Այլենդը շատ լավն է, ինչպես էլ  այն վերցնես»։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here