Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել և անդրադարձել Փարիզի Մանուել-Մուրադյան (Սամուել Մուրատ) վարժարանի վրա կատարված հարձակման փաստին:
«Երեք ժամ առաջ զրուցեցի վարդապետ Հարություն Պզտիկյանի հետ։ Փարիզի Մանուել-Մուրադյան վարժարանին հասցված վնասը շատ ավելի մեծ է, քան կարելի էր պատկերացնել։
Սա արդեն երկրորդ նման հարձակումն է հայկական մշակութային կենտրոնների վրա։ Նման վանդալիզմն անընդունելի է։ Հաջորդ օրերին Ֆրանսիայի իշխանություններից պահանջելու ենք հավուր պատշաճի անվտանգություն ապահովել ֆրանսահայ կրթական և մշակութային հաստատությունների համար»,- գրել է Զարեհ Սինանյանը: