տուն Քաղաքական Հայաստան Նման ղեկավարի առկայությունը վտանգ է թե՛ սեփական ժողովրդի, թե՛ տարածաշրջանի համար․ Ծովինար...

Նման ղեկավարի առկայությունը վտանգ է թե՛ սեփական ժողովրդի, թե՛ տարածաշրջանի համար․ Ծովինար Վարդանյան

514
0

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արդեն ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանի կողմից արված քայլերը մեկ անձի քմհաճույքները բավարարելուն ու շահերը սպասարկելուն են միտված, այլապես իր երկրի մասին մտածող ոչ մի ղեկավար չէր գնա նման արկածախնդրության:

Իսկ ալիևյան` մենամարտի հրավիրող հռետորաբանությունը գալիս է ապացուցելու, որ նա ոչ միայն չի տիրապետում իրավիճակին, այլև նա կորցրել է նաև ինքնատիրապետումը:

Նման ղեկավարի առկայությունը Ադրբեջանում հիրավի վտանգ է թե՛ սեփական ժողովրդի, թե՛ տարածաշրջանի անվտանգության համար:

Ինչևէ արձանագրենք, որ Հայաստանի հետ սպառնալիքի լեզվով չարժե խոսել»: