տուն Լուրեր Նման հարցերը քննարկում են կաբինետներում. ՀՀԿ-ական պատգամավորը Ծառուկյան-Բաղդասարյան բանավեճի մասին

Նման հարցերը քննարկում են կաբինետներում. ՀՀԿ-ական պատգամավորը Ծառուկյան-Բաղդասարյան բանավեճի մասին

203
0

suqo 99999999999999

Ինչպես հայտնի է, շաբաթ օրը ՀՀ վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ էր ընտրվել ԱԽՔ, ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանը: Այս փաստը դուր չի եկել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, ով Բրյուսելից Երեւան ժամանող գործող նախագահ Սերժ Սարգսյանին դիմավորելու ժամանակ «Զվարթնոց» օդանավակայանում հոկտեմբերի 19-ին լուրջ խոսակցություն է ունեցել Արթուր Բաղդասարյանի հետ: Ըստ մամուլի հրապարակումների` նրանց միջեւ տեղի ունեցած խոսակցությունը վերածվել է վիճաբանության եւ միմյանց հասցեին հնչող հայհոյանքների: Այս թեմայի շուրջ Araratnews.am-ի թղթակիցը կարծիք է հարցրել ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանից, ով նշել է, որ ինքն այդ միջադեպի մասին իմացել է մամուլից, իսկ թե որքանով է դա ճիշտ՝ չի կարող ասել.«Քանի որ ես չգիտեմ շատ մանրամասներ և ներկա չեմ եղել, չեմ կարող հստակ դիրքորոշում նշել, բայց կարծում եմ, որ նման բանավեճերը պետք է լինեն կաբինետային, որպեսզի եթե  խնդիրներ կանˋ քննարկվեն: Կարծում եմ, որ հատկապես կուսակցության ղեկավարներին, պետք չէ, որ նման խոսակցություններ վարեն: Ես անձամբ ներկա չեմ եղել, ոչ էլ ներկաներից եմ հարցրել եղելության մասին, բայց կարծում եմ, որ նման հարցերը դրսում չեն քննարկում»,- Araratnews.am-ի թղթակցի հետ զրույցն եզրափակել է ԱԺ պատգամավորը:

 

Էմմա Պալյան

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here