Երկրների մեծ մասը կորոնավիրուսի դեմ պայքարում են կարանտինի միջոցով՝ չնայած տնտեսությանը հսկայական վնաս պատճառելու հանգամանքին: Մյուս երկրները չեն շտապում բիզնեսն արհեստական կոմայի մեջ մտցնել. վախենում են, որ դեղամիջոցն ավելի վտանգավոր կլինի, քան հիվանդությունը: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Եվ նույնիսկ այն դեպքում, երբ բնակչությունը հնազանդորեն գնում է տուն, և խանութներն ու գրասենյակները փակ են, բոլորը բարձրաձայն հնչեցնում են դժգոհների ձայնը. ասում են՝ միշտ չէ, որ կարող եք կողպված լինել պատվաստանյութին սպասելիս, այնպես որ՝ մենք բոլորս շրջում ենք աշխարհով:
Ո՞վ է ճիշտ: Ու՞մ փրկել առաջին հերթին. մարդկա՞նց, թե՞ բիզնեսը:
Այս հարցի պատասխանը որոնելով՝ ամերիկացի գիտնականները դիմեցին հարյուր տարի առաջվա իրադարձություններին: Մեծ կարանտինը նորություն չէ. աշխարհը հարյուր տարի առաջ դրա մեջ էր, երբ մոլորակի վրայով քայլում էր «իսպանկա» կոչվող հայտնի մահաբեր գրիպը: Այն 50 միլիոն մարդու կյանք խլեց. մոլորակի բնակիչներից գրեթե յուրաքանչյուր երրորդը հիվանդացավ, վարակվածներից ամեն տասներորդը մահացավ:
Ինչպես հիմա, 1918-ին նույնպես, տարածվող վարակի դեմ պատասխան ռեակցիան ինքնամեկուսացումը, դիմակները, փակ խանութներն ու գործարաններն էին: Ինչպես հիմա, նախկինում նույնպես երկրների մի մասում կարանտին ացկացվեց, մյուս մասում՝ ոչ:
Ավելի ուշ պարզվեց՝ նրանք, ովքեր փրկեցին բնակչությանը, այլ ոչ թե տնտեսությունը, հաղթեցին: Սկզբում բոլորը հավասարապես վատ դրության մեջ էին, բայց վիրուսից նորմալ կյանք անցում կատարել հաջողվեց այն երկրներին, որտեղ անմիջապես կարանտինի էին անցել, սահմանափակել ֆիզիկական շփումներն ու խստացված հիգիենան:
«Այն քաղաքներում, որտեղ վճռորոշ և հրատապ միջոցներ են ձեռնարկվել, գործարարության անկումն ավելի խոր չի եղել՝ մնացածների համեմատ: Դեռ ավելին՝ համաճարակի ավարտից հետո՝ գործարարությունն այդ վայրերում ավելի է զարգացել»,- Ամերիկյան կենտրոնական բանկի և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) տնտեսագետները ներկայացրել են իրենց անցկացրած հետազոտության նախնական արդյունքները:
«Պարզվել է, որ կարանտինային միջոցառումները ոչ միայն մահացության մակարդակն են կրճատում, դրանք նաև մեղմացնում են համաճարակի անբարենպաստ տնտեսական հետևանքները»,- ասվում է ուսումնասիրության մեջ՝ «իսպանկայի» ազդեցությանմասին ԱՄՆ-ում, որտեղ 100 տարի առաջ գրիպից ավելի քան կես միլիոն մարդ է մահացել:
Կանգնած մահանալ, թե՞ ծնկի եկած ապրել
Այս համաճարակը շատ հայտնի սցենարով զարգացավ. արևելքից արևմուտք՝ ալիքներով: Առաջինը՝ գարնանայինը, սարսափելի էր: Երկրորդը՝ ձմեռայինը`աղետալի: Միացյալ Նահանգների արևմտյան քաղաքները, ներառյալ Սիեթլը և Լոս Անջելեսը, կրեցին վիրուսի վերջին հարվածները: Նրանք, հաշվի առնելով արևելյան ափի քաղաքների փորձը, ձեռնարկեցին ակտիվ քայլեր, նման նրան, որի ականատեսը հիմա դառնում ենք՝ բացառությամբ հավանական հեռավար աշխատանքի, առցանց առևտրի և բնակչության քանակական հսկողության: Խթանեցին ձեռքերի լվացումն ու հիգիենան, ստիպեցին դիմակներ կրել:
«Նրանք, ովքեր չհապաղեցին սահմանափակումների կիրառումից, համաճարակից մեկ տարի անց հասան արդյունաբերական արտադրության և բանկային ակտիվների ավելի էական աճի, քան այլ քաղաքներում: Տնտեսական էֆեկտը նկատելի էր»,- ասվում է ուսումնասիրության մեջ:
Պատվաստանյութի և ինտենսիվ թերապիայի համար նախատեսված բավարար քանակով մահճակալների բացակայության պայմաններում երկրները շարժվեցին բռնկման գագաթնակետի հարթեցման ճանապարհով, փորձեցին ժամանակավորապես ձգձգել համաճարակը, որի համար էլ նրանք հասարակական կյանքում և գործարարության ոլորտում սահմանափակումներ մտցրեցին: Առաջինը՝ Ասիայում, որտեղ բռնկվեց համաճարակը՝ Չինաստանից մինչև Սինգապուր: Այնուհետև Եվրոպայում `Իտալիայում, Ֆրանսիայում և Իսպանիայում: Այնուհետև՝ ԱՄՆ-ում:
Մյուսները չեն շտապում կարանտինային ռեժիմի անցնելու հարցում: Սկեպտիկների և բիզնեսի պաշտպանների շարքում էր նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Նա արագ փոխեց միտքը և այժմ սատար է կանգնել սահմանափակումներին: Առանց կարանտինի անցկացման, կորոնավիրուսից տուժածների թիվը ԱՄՆ-ում կարող է գերազանցել 2 միլիոնը, և դրա հետ կապված՝ հույս կա մնալ 240 հազարի սահմաններում:
Այս հարցում դեռ բոլորը համակարծիք չեն:
Բրազիլիայի նախագահ Ժայիր Բոլսոնարուն այնքան ակտիվորեն է դեմ արտահայտվում Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկություններին, որ նրան Twitter- ի և Instagram- ի միջոցով արգելափակել են: Իրանի նախագահ Հասան Ռոուհանին վիրուսը անվանում է «թշնամու դավադրություն» ՝ իրանցիներին վախեցնելու և երկրում կյանքը դադարեցնելու համար: Նա մարդկանց խրախուսում է աշխատանքի գնալ:
Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է՝ «ավելի լավ է կանգնած մահանալ, քան ծնկի եկած ապրել»: Նա իր ժողովուրդին հակավիրուսային կոկտեյլ է նշանակել. օղի, բաղնիք, սպորտ և դաշտային աշխատանքներ: