տուն Հասարակություն Իրավական Նկարիչների միության նախկին նախագահը՝ 50 մլն դրամ հափշտակելու մասին

Նկարիչների միության նախկին նախագահը՝ 50 մլն դրամ հափշտակելու մասին

364
0

Araratnews.am-ը այսօր գրել էր, որ նախապատրաստված նյութերով տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Հայաստանի նկարիչների միություն» ՀԿ-ի պատասխանատու անձանց կողմից 2017-2018 թթ․ ընթացքում առերևույթ յուրացման կամ վատնման եղանակով հափշտակվել է ՀԿ-ին պատկանող առանձնապես խոշոր չափերի՝ մոտ 50.000.000 ՀՀ դրամի գույքն ու դրամական միջոցները:

Araratnews.am-ը զանգահարեց Նկարիչների միության նախկին ղեկավար Կարեն Աղամյանին՝  պարզաբանում լսելու: Նա նախ զարմացավ հափշտակության մասին լսելով, ապա ասաց. «Ես ձեզանից եմ լսում: Զարմացած եմ, չգիտեմ՝ ինչի մասին է խոսքը: Ես ինչքան գիտեմ՝ ամեն ինչ նորմալ է եղել»:

Հարցին՝ հերքո՞ւմ եք, որ ձեր ղեկավարման տարիներին հափշտակություն է եղել, Կարեն Աղամյանն ասաց. «Իմ կողմից, համենայնդեպս, նման բան չի եղել»:

Սոնա Դավթյան