տուն Հասարակություն Նկարահանել ՀԴՄ կտրոն չտվողին, գտեք լուծումներ. վարչապետ

Նկարահանել ՀԴՄ կտրոն չտվողին, գտեք լուծումներ. վարչապետ

282
0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության  նիստում խոսեց ՀԴՄ կտրոն չտալու մասին: Նա ասաց, որ ինչպես քաղաքացին կարող է ՃՈ խախտումները նկարահանել եւ դիմել իրավապահներին, այնպես էլ պետք է ՀԴՄ կտրոն չտվողներին լուսանկարելու հնարավորություն տալ քաղաքացիներին: «Դրանից հետո հարկային մարմինը վարույթ կարող է սկսել»,- մանրամասնեց կառավարության ղեկավարը:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն էլ ասաց, որ դատարաններում ՀԴՄ կտրոն չտալը ապացուցել չի լինում: «Տնտեսվարողը հանգիստ ասում է՝ ինձ մոտից գնում չի արել եւ ազատվում է պատասխանատվությունից»,- տեղեկացրեց գործադիր մարմնի անդամը:

Նախարարը հիշեցրեց՝ երկու տարի առաջ ՊԵԿ-ի տեսուչներին պետք է զինել տեխնիկական միջոցներով՝ տեսաձայնագրման հնարավորություն տալ:

Վարչապետն ասաց, որ ինքը քաղաքական խնդիր է առաջ քաշում, որը պետք է լուծեն պատկան մարմինները: «Գնացեք գտեք լուծումներ»,- հորդորեց կառավարության ղեկավարը: