տուն Լուրեր Նինոծմինդայում Հայաստանից ժամանած 4 մարդ ինքնամեկուսացված է, մեկը` կարանտինային գոտում է. Aliq...

Նինոծմինդայում Հայաստանից ժամանած 4 մարդ ինքնամեկուսացված է, մեկը` կարանտինային գոտում է. Aliq Media

169
0

Սամցխե Ջավախքի վեց մունիցիպալիտետներից հինգի՝ 36 բնակիչ ինքնամեկուսացվել է: Այս քաղաքացիները ժամանել են Վրաստան ինչպես բարձր ռիսկային, այնպես էլ այլ երկրներից: Այս մասին հայտնում է Aliq Media-ն:

Ըստ Հիվանդությունների վերահսկողության կենտրոնի Սամցխե Ջավախքի բաժնի տվյալների, Ախալցիխեում ինքնամեկուսացվել է 18 մարդ, Բորջոմիում՝ 8, Ասպինձայում՝ 4, Նինոծմինդայում՝ 4, Ադիգենիում՝ 2 մարդ:

Ալիք Մեդիայի հետ զրույցում Նինոծմինդայի Հանրային առողջապահության կենտրոնի տնօրեն Տիգրան Եղոյանը հաստատեց տեղեկատվությունը: Նրա խոսքով, նախօրեին Հայաստանից Վրաստան է ժամանել Նինոծմինդայի մունիցիպալիտետի բնակիչ, Վրաստանի 5 քաղաքացի: Նրանցից մեկը 37 աստիճան ջերմություն է ունեցել, ինչի պատճառով տեղափոխվել է Աբասթումանիի կարանտինային գոտի: Այս պահի դրությամբ նրա մոտ ջերմություն չի արձանագրվում: Ինչ վերաբերում է մնացած 4 ուղևորներին, նրանք ինքնամեկուսացվել են, առողջական որևէ գանգատ չունեն: