Նիկոլ Փաշինյան.«ՀՀ իշխանությունների գործելաոճը վտանգ է մեր անկախությանը»

    278
    0

    նիկօլ       Համազգային Անկախության երթն արդեն մեկնարկեց 16:00-ին : Ակցիայի մասնակիցները «Մենք ենք տերը մեր երկրի», «Ազատ, անկախ Հայաստան» կարգախոսներով պաստառներով շարժվելու են Ազատության հրապարակից  դեպի Հանրապտության հրապարակ, ապա Մաշտոցի պողոտա , Բաղրամյան պողոտա և կրկին Ազատության հրապարակ:   Ակցիային են միացել տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, քաղաքացիական ակտիվիստներ և  ՀՀ քաղաքացիներ: Անկախության երթին մասնակցում է նաև ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: ԳԱԼԱ-ի հետ զրույցում Փաշինյանը նշել է, որ. «Անկախ Հայաստանի ամենամեծ ձեռքբերումը հենց անկախությունն է, Արցախյան պատերազմում հաղթանակը և վերջին շրջանում մի կարևոր ձեռքբերում էլ ունեցանք` քաղաքացիական հասարակություն, ուզում եմ ասել` քաղաքացիական ինստիտուտի կայացումը»:  ԳԱԼԱ-ի թղթակցի այն հարցին, թե արդյոք Հայաստանի անկախությանը վտանգ սպառնո՞ւմ է Մաքսային միությանը անդամագրվելով, Փաշինյանը նշեց, որ վտանգ սպառնում է և ընդհանրապես ՀՀ իշխանությունների վերջին տարիների գործելաոճը ինքնին վտանգ է մեր անկախության համար:

    Աղբյուրը` galatv.am

    ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

    Please enter your comment!
    Please enter your name here