Դեկտեմբերի մեկին Ստեփանակերտում տեղի է ունեցել Նախագահ Բակո Սահակյանի եւ Հայաստանի Հանրապետության Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Այս մասին տեղեկացնում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Քննարկվել է տարբեր ոլորտներում հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: