տուն Քաղաքական Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանը հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող հարցեր են...

Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանը հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

172
0

Մայիսի 9-ին Ստեփանակերտում տեղի է ունեցել նախագահ Բակո Սահակյանի եւ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Այս մասին տեղեկացնում է Արցախ Հանրապետության նախագահի կայքը: 
Քննարկվել է տարբեր ոլորտներում հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու տիկինը՝ Աննա Հակոբյանը, Արցախում են Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ու Շուշիի ազատագրման 28-րդ տարեդարձի առիթով: