Աշխատանքային այցով Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին։
Նիստը տեղի է ունեցել նեղ և ընդլայնված կազմերով, քննարկվել են ԱՊՀ շրջանակում համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաև մասնակցել է Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի անունից տրված պաշտոնական ընդունելությանը։
Վարչապետի աշխատանքային այցը Թուրքմենստան ավարտվել է։ Կառավարության ղեկավարն այսօր կվերադառնա Երևան։