տուն Լուրեր Նիկոլ Փաշինյանի դիմումը ընթացքի մեջ է. ՀՔԾ մամուլի խոսնակ

Նիկոլ Փաշինյանի դիմումը ընթացքի մեջ է. ՀՔԾ մամուլի խոսնակ

293
0

Հելսինկյան ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը  այսօր Arartnews.am-ի հետ զրույցում հայտնել է, որ ինքը 2 օր առաջ այցելել է Երեւանի կենտրոն քրեակատարողական հիմնարկում պահվող Շանթ Հարությունյանին:

«Շանթ Հարությունյանը իմ հետ հանդիպմանը հաստատեց, որ ձերբակալվելուց հետո, իր նկատմամբ բռնություն է կիրառվել եւ կատարողը եղել է ոստիկանապետ Վովա Գասպարյանը»,-ասել է Սաքունցը:

Հիշեցնենք, որ Վովա Գասպարյանի կողմից Շանթ Հարությունյանին ծեծի ենթարկելու մասին առաջինը բարձրաձայնել էր ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը`դեռևս Նոյեմբերի 7-ին, ինչը հերքվել էր ոստիկանության կողմից:

Նոյեմբերի 7-ին Նիկոլ Փաշինյանը դիմել էր Հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանին` առաջարկելով քննության առնել իրենց նկատմամբ բռնություն կիրառելու մասին Շ. Հարությունյանի եւ Վ. Վարդանյանի հայտարարությունները:

Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Միքայել Ահարոնյանից փորձեցինք իմանալ, թե ինչ ընթացք է տրվել Նիկոլ Փաշինյանի դիմումին, ինչին ի պատասխան նա ասաց՝ դիմումը ստացվել է և ընթացքի մեջ է։

Մեր այն հարցին, թե ինչ փուլում է, արդյո՞ք նյութեր նախապատրաստվում են՝ ստացանք նույնաբովանդակ պատասխան:

ՀՀ պետական մարմինների համար կարծես սովորություն է դարձել ցանկացած հարցի վերաբերյալ հարցմանը նման բովանդակությամբ, ավելի ճիշտ կլիներ ասել՝ բովանդակությունից զուրկ պատասխաններ տալը:

Մնում է սպասել, թե ոստիկանության հետ սերտաճած այս կառույցը կունենա բավարար անկախություն՝ Վլադիմիր Գասպարյանին վերաբերվող գործին ընթացք տալու համար: Այնուամենայնիվ, ոստիկանության այն պնդումները, թե սա Նիկոլ Փաշինյանի և Հայկական Ժամանակի կողմից կազմակերպված սադրանք է՝ կարծես հերքվում են:

Սևակ Մամյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here