տուն Քաղաքական Միջազգային «Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ, Հայաստանն ամրապնդում է իր դիրքերն աշխարհում». Ադամ Շիֆ

«Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ, Հայաստանն ամրապնդում է իր դիրքերն աշխարհում». Ադամ Շիֆ

260
0

ԱՄՆ ազդեցիկ կոնգրեսական Ադամ Շիֆը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է. 

«Անցյալ շաբաթ ես պատիվ ունեի ողջունելու վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Լոս Անջելեսում: Ու թեև Երևանը Հայաստանի մայրաքաղաքն է, կարծում եմ՝ Լոս Անջելեսը հայ Սփյուռքի մայրաքաղաքն է:

Լոս Անջելեսում իմ բազմաթիվ գործընկերների և բարեկամների հետ միասին ես հետաքրքրությամբ և ոգևորությամբ հետևում էի, թե ինչպես է Հայաստանում կայանում ժողովրդավարությունը Թավշյա հեղափոխությունից հետո: Քաոսային իրավիճակից իշխանության խաղաղ փոխանցումը և ազատ ու արդար ընտրությունների անցկացումը, վկայում են Հայաստանի ժողովրդավարության հզորության և առաձգականության մասին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ, Հայաստանն ամրապնդում է իր դիրքերն աշխարհում: Ես հպարտ եմ ներկայացնելու մի շրջան, որն ունի մեծ և կենսունակ հայ համայնք, ես շարունակելու եմ աշխատել հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here