տուն Լուրեր Բլոգ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Իշխան Զաքարյանի կողմից օտար պետության...

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Իշխան Զաքարյանի կողմից օտար պետության քաղաքացու հաշիվները տնօրինելու հարցին

217
0

974541_414999795293749_543201053_n

Երեկ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Իշխան Զաքրյանի այն մեկնաբանությանը, թե ինչպես է վերջինս առանձնատուն կառուցել․

«Հենց նոր իմացա ցնցող նորությունը. ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը <168 ժամ> թերթին պարզաբանում է տվել իր տան կառուցման կապակցությամբ եւ արել հիրավի սենսացիոն բացահայտում: Պարզվում է՝ ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահը ունի լիազորագիրկառավարելու ԱՄՆ քաղաքացի հանդիսացող Ալբերտ Բոյաջյանի բանկային հաշիվը՝ <Հայգյուղփոխբանկում>:

Հիրավի մեծագույն հայտնագործություն. դու տնօրինում ես գումարներ, որոնք քո անվան հետ կապ չունեն: Դու չունես անհրաժեշտություն՝ բացատրելու այդ հաշիվների ոչ մուտքերի ծագումնաբանությունը, ոչ ելքերի պատճառաբանությունը: Այդ գումարները քոնն են դե ֆակտո, բայց քոնը չեն՝ դե յուրե: Եւ ոչ ոք չի կարող քեզ հարցնել, թե որտեղից այդ գումարները: Իսկ եթե գտնվի որեւէ մեկը, որ համառորեն հարցնի՝ դու ունես պատասխան. դրանք Ալբերտ Բոյաջյանի գումարներն են, իսկ Ալբերտ Բոյաջյանը պարտավոր չէ բացատրել, թե որտեղից այդ գումարները, որովհետեւ ինքը ԱՄՆ քաղաքացի է: Իսկ ԱՄՆ-ում փողը մայթերին է թափված:

Իշխան Զաքարյանն արձանագրում է, ըստ այդմ, որ իր մի քանի միլիոն դոլար արժողությամբ առանձնատունը կառուցվել է Ալբերտ Բոյաջյանի հաշիվներում եղած գումարներից: Հիրավի <սպառիչ> պատասխան: Չգիտեի, որ պարոն Զաքարյանն այսպիսի նուրբ հումորի զգացում ունի:) »։

Իշխան Զաքարյանի պարզաբանումն ամբողջությամբ՝ այստեղ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here