տուն Հասարակություն Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Կանադայի վարչապետին

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Կանադայի վարչապետին

171
0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին:

Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության լրատվության ծառայությունից։«Խորապես ցնցված եմ Նոր Շոտլանդիա նահանգում տեղի ունեցած վայրագ հանցագործության լուրից, որը 16 անմեղ զոհերի պատճառ դարձավ: Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում Ձեզ եւ Կանադայի բարեկամ ժողովրդին այս աներեւակայելի բռնարարքի կապակցությամբ, որը պատուհասած COVID-19 համավարակի դեմ պայքարի օրերին ցնցեց բոլոր կանադացիներին:Խնդրում եմ զոհվածների ընտանիքներին եւ մտերիմներին փոխանցել սփոփանքի իմ խոսքերը՝ մաղթելով համբերություն եւ տոկունություն»,- նշված է վարչապետի հեռագրում: