տուն Հասարակություն Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Յուրի Դավթյանի մահվան...

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Յուրի Դավթյանի մահվան կապակցությամբ

275
0

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Յուրի Դավթյանի մահվան կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է Վարչապետի աշխատակազմը:

«Խոր վշտով տեղեկացա ՀՀ ժողովրդական արտիստ, դիրիժոր, պրոֆեսոր Յուրի Դավթյանի մահվան մասին: 

Յուրի Դավթյանը հայ օպերային թատրոնի մեծանուն դիրիժորների շարքում առանձնացել է որպես բարձրակարգ և ինքնատիպ նվագավար, ղեկավարել նաև մի շարք հեղինակավոր նվագախմբեր՝ նպաստելով նաև հայրենի երաժշտարվեստի զարգացմանը:

Խորին ցավակցություն եմ հայտնում Յուրի Դավթյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և գործընկերներին»,- ասված է հեռագրում: