տուն Քաղաքական Նիկոլ Փաշինյանը համաձայն է Հրայր Թովմասյանի հետ

Նիկոլ Փաշինյանը համաձայն է Հրայր Թովմասյանի հետ

298
0

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Գորիսում խոսեց սահմանադրական հանրաքվեի մասին:

Գործադիր մարմնի ղեկավարի խոսքով՝ նոր Սահմանադրական դատարանը կձեւավորեն ոչ միայն կառավարությունն ու ԱԺ-ը, այլեւ երկու թեկնածու առաջադրելու է ՀՀ նախագահը: «Նոր դատավորները չպետք է կախվածություն ունենան եւ կաշկանդված լինեն»,- ասաց գործադիր մարմնի ղեկավարը:

Նիկոլ Փաշինյանը մեջբերեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հարցազրույցից մի հատված: Թովմասյանն ասել էր՝  եթե մի ՍԴ-ը փաթեթավորի իշխանության որոշումը, այդ ՍԴ-ն աղետ է երկրի գլխին: «Մենք համաձայն ենք դրա հետ, մենք ասում ենք, որ ՍԴ-ը փաթեթավորել է իշխանության որոշումները: Եթե մենք, ես որոշեմ ՍԴ-ի նկատմամբ հսկողություն սահմանել, փորձել դարձնել կառավարության խամաճիկ, դա կլինի դավաճանություն: Ձեզ տալիս եմ հնարավորություն ինձանից պատասխան պահանջել ամեն ձեւով»,- հավաստիացրեց կառավարության ղեկավարը: