Իտալիայում Հայաստանի դեսպանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 20-ին կգտնվի Միլանում:
«Սիրելի հայրենակիցներ տեղեկացնում ենք, որ չորեքշաբթի օրը՝ 2019թ. նոյեմբերի 20-ին, Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն. գ. Նիկոլ Փաշինյանը կգտնվի Միլանում:
Հայ համայնքի հետ հանդիպումը տեղի կունենա ժամը 16։00-ին՝ Միլանի Սուրբ Քառասուն Մանկունք հայկական եկեղեցում»: