ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաջորդ շաբաթ կայցելի Սանկտ Պետերբուրգ՝ ԵվրԱզԷՍ-ի տնտեսական բարձրագույն խորհրդի ոչ պաշտոնական գագաթնաժողովին մասնակցելու համար: Այս մասին Երևանում կայացած ռուս-հայկական «Լազարևյան ակումբի» 3-րդ նիստի շրջանակում հայտարարեց վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։
Կարապետյանը նշեց, որ նախատեսված են բարձր մակարդակով ոչ պաշտոնական հանդիպումներ։
Ակումբի երրորդ հանդիպումն անցկացվում է «Ռուսաստանի և Հայաստանի ԶԼՄ-ները. անկեղծ զրույց» թեմայով: