տուն Քաղաքական Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի. հեղափոխության քրոնիկա

Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի. հեղափոխության քրոնիկա

294
0

Երկու տարի առաջ՝ 2018 թ. ապրիլի 23-ին, ժամը՝ 16:15-ին, հայ ժողովրդի համար պատմական պահ գրանցվեց: 10 տարի սեփական վերարտադրությունը ապահոված, երկիրը անդունդի եզրին հասցրած, ընտրություններ կեղծած, երկրի ղեկավարի աթոռը զավթած Սերժ Սարգսյանը, որը փորձեց երրորդ անգամ իր «սրոկը» երկարաձգել, հանրության լայնածավալ ճնշմամբ հրաժարական տվեց:

Հանրության լայնածավալ բողոքի ալիքը ղեկավարած, այն ժամանակ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին Սերժ Սարգսյանն իր ուղերձում ասել էր. «Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի»: