Ռուսաստանի ֆուտբոլային միության փոխնախագահ, Մելբորնի օլիմպիական խաղերի չեմպիոն, հանրահայտ ֆուտբոլիստ և մարզիչ Նիկիտա Սիմոնյանը պարգևատրվել է Հայաստանի օլիմպիական կոմիտեի շքանշանով:
Պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել Մոսկվայում:
«Մեծ հարգանքով և երախտիքով ընդունել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նման կազմակերպության շքանշանը: Ցանկանում եմ ՀԱՕԿ-ին, որպեսզի նրա շարքերը մշտապես համալրվեն օլիմպիական չեմպիոններով», — ասել է Նիկիտա Սիմոնյանը: