Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը երեկ հանդիպել է Նիկարագուայի նախագահի հատուկ ներկայացուցիչ Լուիս Օրտեգայի հետ, ով պատասխանատու է ՌԴ-ի հետ առեւտրատնտեսական կապերի համար։ Այս մասին հաղորդում է արտգործնախարարության պաշտոնական կայքը։
«Ռյաբկովը երախտապարտություն է հայտնել Նիկարագուայի ամուր և հետևողական դիրքորոշման համար Ղրիմի և Սևաստոպոլի հարցերում Ռուսաստանի դիրքորոշման, ինչպես նաև Ուկրաինայի ճգնաժամի վերաբերյալ ռուսական կողմի քաղաքականության վերաբերյալ», — ասվում է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ մի քանի պետություն իր աջակցությունն է հայտնել Ղրիմի հանրաքվեին, այդ թվում՝ Հայաստանն ու Ղրղզստանը։