Նիդերլանդների իրավապահները վնասազերծել են պայթուցիկով ծանոցը, որը ստացվել էր Լեսդեն քաղաքի ընկերություններից մեկի հասցեով։ Այս մասին այսօր` փետրվարի 13-ին, հաղորդել է Նիդերլանդների հեռուստառադիո հեռարձակման կորպորացիան (NOS)։
Փորձել են պայթեցնել Unisys գրասենյակը, որն զբաղվում է վճարային գործողություններով։ Ստանալով կասկածելի ծանրոցի մասին տեղեկությունը՝ սակրավորները ճիշտ ժամանակին հասցրել են վնասազերծել այն։
Իրավապահ մարմինները չեն բացառում կապը նախորդ ծանրոցների պայթուցիկների հետ։