Նիդերլանդների հազարավոր բնակիչներ այսօր հավաքվել էին Հաագայի Սհևենինգեն լողափում՝ պատմական իրադարձության ականատես դառնալու: Հոլանդական հողին ոտք դրեց Վիլհելմ 6-րդ Օրկեանացի-Նասսաուսկացին, որը հետագայում դարձավ Նիդերլանդների առաջին թագավոր Վիլլեմ Առաջինը:
Թատերականացված ներկայացմանը մասնակցել են ազգային տարազով հարյուրավոր մարդիկ: Ներկայացումը տեղի էր ունենում ճիշտ այն վայրում, ուր 200 տարի առաջ ժամանել էր Նիդերլանդների առաջին թագավորը: