Նիդերլանդների կառավարությունը Հայաստանը ներառել է ապահով երկրների ցանկում

    316
    0

    Նիդերլանդների կառավարությունը Հայաստանը ներառել է ճամփորդության համար ապահով երկրների ցանկում, ինչը նոր հնարավորություններ է ընձեռում նիդերլանդացի զբոսաշրջիկների՝ Հայաստան այցելությունները խթանելու համար:

    Այս մասին նշված է Նիդերլանդներում ՀՀ դեսպանության «Ֆեյսբուք»֊ի էջում։

    «Ապահով երկրների ցանկը կազմվում է Նիդերլանդների արտգործնախարարության, արդարադատության և անվտանգության նախարարության, ինչպես նաև այլ գերատեսչությունների հետազոտությունների և գնահատականների հիման վրա»,֊ նշված է հաղորդագրության մեջ։