տուն Քաղաքական Միջազգային Նիդերլանդները սեքս ինդուստրիայից և թմրանյութերի վաճառքից ավելի շատ գումար է վաստակում, քան...

Նիդերլանդները սեքս ինդուստրիայից և թմրանյութերի վաճառքից ավելի շատ գումար է վաստակում, քան հոլանդական պանրի վաճառքից

107
0

sex600

Նիդերլանդների կառավարությունը հրապարակել է պաշտոնական զեկույց, որից պարզ է դառնում, որ «քոֆեշոփերը», ուր վաճառվում են թմրանյութեր, և «կարմիր լապտերների» փողոցը, ուր մատուցվում են ինտիմ ծառայություններ, երկրին տարեկան բերում են մոտ 2.5 մլրդ եվրո կամ ՀՆԱ-ի մոտ 0.4 տոկոսը։ Սա մի փոքր ավել է, քան երկիրը ստանում է հանրահայտ հոլանդական պանրի վաճառքից։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Այս վիճակագրությունը հասանելի է դարձել այն բանից հետո, երբ Եվրամիությունը պարտադրել է անդամ երկրների վիճակագրությունը ներկայացնելիս հաշվի առնել նաև ստվերային տնտեսության ծավալները։ Եվ, քանի որ Նիդերլանդներում այս ոլորտներն օրինական են, հիմա հնարավորություն է ստեղծվում համեմատելու նաև մյուս երկրների այս ոլորտների շարժը, թեպետ, որոշ երկրներում սրանք գտնվում են ստվերում։