տուն Քաղաքական Միջազգային Նիդերլանդները դեմ են Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման երրորդ փուլին

Նիդերլանդները դեմ են Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման երրորդ փուլին

190
0

21691

ԱԳՆ ղեկավարն ընդգծում է Կիեւի եւ Մոսկվայի միջեւ բանակցությունների անհրաժեշտությունը։ Նիդերլանդների ԱԳ նախարար Ըիմերմանսը հայտարարում է, որ այսօրվա դրությամբ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների երրորդ փուլըառայժմ օրակարգում չէ, բայց նա կարեւոր է համարում, որպեսզի շահագրգիռ կողմերը՝ Կիեւն ու Մոսկվան նստեն բանակցությունների սեղանի շուրջ,- հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը։

Այս մասին նա հայտարարել է լրագրողներին Լյուքսեմբուրգում՝ արտաքին գործերի հարցերով ԵԽԽՎ նիստի նախօրյակին։ «Կարեւոր է, որ կողմերը սկսեն երկխոսությունը։ Այս առումով Մոսկվան խառը ազդանշաններ է ուղարկում՝ մի կողմից երկխոսության կոչ է անում, մյուս կողմից՝ աջակցում սեպարատիստներին։ Նիդերլանդները կարծում են, որ երրորդ փուլը դեռ օրակարգում չէ»,- ասել է Թիմերմանսը։

Նա կարծում է, որ լրացուցիչ հնարավորություններ կան երկրորդ փուլում։

Հարցին, թե Եվրախորհրդի գագաթնաժողովի ժամանակ կսահմանվե՞ն պատժամիջոցներ, որոնք նախատեսված կլինեն այս շաբաթվա վերջի համար, Թիմերմանսը պատասխանել է, որ շաբաթվա սկզբում դժվար է ասել, թե ինչ կկատարվի շաբաթվա վերջում։