Նիդերլանդները դատի են տվել Ռուսաստանին Greenpeace էկոլոգիական կազմակերպության անդամների դեմ իրականացվող հակաօրինական գործոությունների համար: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
«Նիդերլանդներն այսօր արբիտրաժային գործողություններ են սկսել ՄԱԿ-ի ծովային իրավունքի կոնվենցիայի հիման վրա», — ասվել է եվրոպական այդ երկրի արտաքին գործերի նախարարությունում: Ավելի վաղ եվրոպական այն երկրների դեսպանները, որոնց քաղաքացիները ձերբակալվել էին Ռուսաստանում՝ Greenpeace-ի ակցիայի ժամանակ, խորհրդակցություն են անցկացրել` ակտիվիստների անհապաղ ազատ արձակման հարցով:
Հիշեցնենք, որ այդ ակցիայի ժամանակ ձերբակալվածները մեղադրվում են ծովահենության հոդվածով և կարող են դատապարտվել մինչև 13 տարվա ազատազրկման: