տուն Uncategorized Նիդեռլանդները երկու ոսկի է նվաճում չմշկավազքում․ Սոչի 2014

Նիդեռլանդները երկու ոսկի է նվաճում չմշկավազքում․ Սոչի 2014

87
0

87e0435c5c5c10b68da70f70a290c2e9

Սոչիի «Ադլեր Արենայում» կայացան չմշկավազքի տղամարդկանց և կանանց թիմային մրցումները։

Տղամարդկանց մրցումներում Նիդեռլանդների հավաքականը կրկին անկասելի էր։ Յան Բլոքհայզենը, Կուն Վերվեյը, Սվեն Կրամերն ապահովեցին իրենց երկրի յոթերորդ ոսկին Սոչի 2014-ում։ Ընդ որում, նրանք սահմանել են օլիմպիական ռեկորդ, որն այսուհետ հավասար է 3 րոպե 37.71 վայրկյանի։ Երկրորդ հորիզոնականում կորեացիներն են, երրորդում՝ լեհերը։

Կանանց մրցումներում կրկին հաղթել են հոլանդացիները։ Կանանց թիմը մեծ առավելությամբ նվաճել է Նիդեռլանդների 8-րդ ոսկե մեդալը։ Մարիտ Լենստրան, Յորին Տեր Մորսը, Իռեն Վյուստը, ինչպես և տղամարդիկ, հաղթել են օլիմպիական ռեկորդով՝ 2:58.05։ Երկրորդ հորիզոնականում Լեհաստանի կանանց հավաքականն է։ Բրոնզե մեդալները նվաճել են ռուս չմշկավազորդուհիները։