Նիգերիան պատրաստ է օգնել Եվրոպային՝ գազի պաշարներով ապահովելու հարցում, ինչն այլընտրանք կլինի Ռուսատսանից «երկնագույն վառելիքին»։
Այս մասին հայտարարել է Նիգերիայի նավթային ռեսուրսների նախարար Դյեզանի Էլիսոն Մադուեկեն՝ նշելով, որ այս հարցը քննարկել է Բրյուսելում կայացած ԵՄ — ՕՊԵԿ գագաթնաժողովի ժամանակ Եվրամիության էներգետիկ հարցերով հանձնակատար Գյունտեր Էտինգերի հետ։
Նրա խոսքերով՝ Նիգերիայի և ԵՄ միջև այս ոլորտի համագործակցությունը փոխշահավետ կլինի։ Նիգերիայի այս առաջարկը հնչել է Ռուսաստանից Եվրոպայի կախվածության նվազեցման անհրաժեշտության մասին քննարկումների ֆոնին, ինչը պայմանավորված է Ուկրաինայում ՌԴ գործողություններով։