Նիգերիայի բանակը ավիահարվածների միջոցով «Բոկո Հարամ» իսլամիստական խբմավորման 50 անդամ է ոչնչացրել: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Հաղորդվում է, որ գործողությունը տեղի է ունեցել երկրի հյուսիսարևելյան տարածքում, ուր տեղակայված են խմբավորման հիմնական ուժերը:
Նշվում է, որ իսլամիստները ոչնչացվել են նիգերա-կամերունական սահմանի մոտ: