Նիգերիայում զինվորականները հայտնաբերել են պայթուցիկ սարքեր, ինչպես նաև շահիդի գոտիներ արտադրելու գործարան։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ Գործակալության տվյալներով՝ արտադրությունը պատկանում էր «Բոկո հարամ» ահաբեկչական խմբավորմանը։
«Հայտնաբերվել են ինքնաշեն պայթուցիկ սարքեր արտադրելու հաստոցներ։ Այստեղ արտադրվել է նաև զենք»,- ասել է Նիգերիայի բանակի գեներալ Իլյաս Աբահը։