Իսլամիստական «Բոկո Հարամ» խմբավորման անդամները հարձակվել են Նիգերիայի հյուսիսում գտնվող Մայդուգուրի քաղաքի ռազմաբազայի վրա և բանտերից ազատել մի քանի տասնյակ գրոհայինների։
Ինչպես հայտնում է Agence France-Presse-ը, միջադեպը տեղի է ունեցել այսօր առավոտյան։ Ծայրահեղականները քաղաքի փողոցներում անկանոն կրակ են բացել։ Այնուհետև իսլամիստները ներխուժել են ռազմաբազայի տարածք, որտեղ բանտարկված են «Բոկո Հարամի» բազմաթիվ գրոհայիններ։
Նշենք, որ Նիգերիայում հաճախ են տեղի ունենում միջկրոնական բախումներ, ընդ որում, ահաբեկչական գործողությունների առյուծի բաժինը վերագրվում է հենց «Բոկո Հարամ» կազմակերպությանը, որը հանդես է գալիս շարիաթը սահմանադրության հիմքում դնելու պահանջով։