Նիգերիայում իսլամական ոստիկանությունը գարեջրի 240 հազար շիշ է ոչնչացրել: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Երկրում ոգելիչ խմիչքների օգտագործումը արգելված է 2001 թվականից շարիաթի կանոնի հիմնա վրա, սակայն երկրի իշխանությունները երկար ժամանակ հանդուրժում էին ոգելիչ խմիչքները Սաբոն Գարի թաղամասում, որը բնակեցված է քրիստոնյաներով, և որտեղ մեծ թվով հյուրանոցներ են տեղակայված: