տուն Քաղաքական Միջազգային Նիգերիայում ավելի քան 20 մարդ է զոհվել «Բոկո Հարամի» հարձակման հետևանքով

Նիգերիայում ավելի քան 20 մարդ է զոհվել «Բոկո Հարամի» հարձակման հետևանքով

73
0

rsz_boko-haram-

Նիգերիայում ավելի քան 20 մարդ է զոհվել իսլամիստական «Բոկո Հարամ» ծայրահեղական խմբավորմանհարձակման հետևանքով: Այս մասին հաղորդում է BBC-ն:

Նիգերիացի սենատոր Մոհամմեդ Ալի Նդումեն հաղորդել է, որ գրոհայինները հարյակվել են Դամբոա շրջանի ռազմակայանի ու ոստիկանական բաժանմունքի վրա:

Նրա խոսքերով՝ սպանվել է նիգերիական հատուկ ծառայությունների 14 աշխատակից, 5 քաղաքացիական անձ և «Բոկո Հարամի» մի քանի անդամ:

Բացի դրանից, հաղորդվում է Կոնդունգա գյուղում մի շարք հարձակումների մասին: Այսդեպքերու զոհերի ու տուժածների մասին ոչինչ չի նշվում: