տուն Քաղաքական Միջազգային Նիգերը Քադաֆիի որդուն արտահանձնեց Լիբիային

Նիգերը Քադաֆիի որդուն արտահանձնեց Լիբիային

141
0

fc38b333-85c1-4559-82aa-c7828f1aa835-444x333

Նիգերի իշխանությունները արտահանձնել են Լիբիայի նախկին առաջնորդ, 2011 թվականին ապստամբության հետևանքով սպանված Մուամար Քադաֆիի որդուն՝ Սաադիին։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

«Այսօր Լիբիայի կառավարությանն է արտահանձնվել Սաադի Մուամար Քադաֆին, ով արդեն այդ երկրում է և գտնվում է ոստիկանությունում», — ասվում է հայտարարության մեջ։ Լիբիայի իշխանությունները, միջազգային իրավունքի համապատասխան, պարտավորվորվել են  հարգել բանտարկյալի բոլոր իրավունքները։

Լիբիան 3 տարի շարունակ փորձում էր համոզել հարևան պետության իշխանություններին՝ Քադաֆիի որդուն հանձնել լիբիական արդարադատությանը։